Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Տիգրան Գևորգյանին ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Տիգրան Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։