Բոլորս լսեցինք սահմանադրական դատարանի որոշումը:
Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն ինչ ցանկանում է տեսնել:
Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց:
Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ:
Վստահ եմ այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում:
Հուսով եմ առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը:
Գրառումը` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից