Պարտադիր բաղադրիչն այս տեսքով հնարավոր չէ գործադրել: Հնարավոր չէ, որովհետև հաշվի առնված չէ նաև հասարակության պահանջը: Այս մասին իր եզրափակիչ ելույթում ասաց դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա իր խոսքոն ավարտեց Ժան- Ժակ Ռուսոյից մեկ պարբերություն մեջբերելով.
«Այն ճարտարապետի նման, որը նախքան մեծ շենք կառուցելը, հետազոտում և շոշափում է հողը, թե արդյոք այն կարող է կրել շենքի ծանրությունը, այնպես էլ իմաստուն օրենսդիրը, չի սկսում լավ օրենքներ գրելուց, այլ նախապես ուսումնասիրում է, թե արդյոք ժողովուրդը, որի համար այդ օրենքները նախատեսում է կարող է ընդունել և կրել դրանք»:
Նա ևս մեկ անգամ բարձր դատարանից խնդրեց պարտադիր բաղադրիչի համակարգը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին իրենց դիմում-պահանջը բավարարել և դրանով «մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել»: