Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 278.1  (իշխանության բռնի զավթում կամ պահպանում), 274-րդ (պետական ​​դավաճանություն) և 193-րդ (ձեռներեցական գործունեություն) հոդվածներով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ադրբեջանական ԶԼՄ-ներից։

Բաքվի Սաբայլիի շրջանային դատարանը չորս ամսվա տնային կալանք է սահմանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի համար, որը մեղադրվում է հատկապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել