Ոստիկանության բարեփոխումների 52 գործողություններից կատարվել են 18-ը. Սյուզաննա Սողոմոնյան

2025 թվականի սեպտեմբերի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024-2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման և գնահատման զեկույցի ներկայացման եզրափակիչ միջոցառումը։

Մշտադիտարկման փորձագետ,իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ  52 գործողություն է նախատեսված  եղել և ենթակա  եղել իրականացման առաջին կիսամյակի շրջանակներում, ըստ մեթոդոլոգիայի, այն գործողությունները, որոնք նախատեսված են եղել յոթերորդ ամսից սկսված, չեն ընդգրկվել հաշվետու ժամանակահատվածում։

«Ռազմավարությունը, ըստ էության, գնահատվել է երկու մակարդակում քանակական, որ հասկանանք նաև զուտ թվային ցուցանիշներով ինչքան գործողություն կա, նախատեսվածից քանի գործողություն է կատարվել և որակական,  սա արդեն հասկանալու, թե կատարված յուրաքանչյուր ազդեցության մակարդակում ինչպիսի արդյունքներ են նվաճել ու նաև հասկանալու համար դրանց պրակտիկայում արդյունավետության մակարդակները»,- ասաց փորձագետը։

Ներքին գործերի նախարարության հետ ունեցած նախնական քննարկման արդյունքում առաջարկվել է երեք ոլորտ, որոնք, որոնց ուղղությամբ կատարվել են որակական գնահատումները։ Դրանք են՝  մարդու, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բարեվարքության ապրապնդում, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում և վերջինը ոստիկանական բարեփոխումների շրջանակներում միջազգային համագործակցություն։

Որակական մակարդակով գնահատում են իրականացվել այս ուղղությունների ներքո կատարված կամ մասնակի, կատարված, գործողությունների մասով։

Մշտադիտարկման արդյունքներն ավելի մանրամասն տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել