Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կապված միջադեպի առնչությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է եղել պատվիրակության ղեկավարի հետ և, տեղեկանալով միջադեպի մասին, քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարզաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Անիի համայնքապետարանն իր հերթին տեղեկացրել է, որ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե հոկտեմբերի 1-4-ը Անի համայնքի պատվիրակության՝ Բուլղարիա կատարած այցի ժամանակ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, չի համապատասխանում իրականությանը։ Ընդորում, տեղի լրատվամիջոցները հղում են կատարել բուլղարական լրատվամիջոցներին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։