Ղարաբաղից բռնի տեղահանված երկու անձանց միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ․ ՆԳՆ

Տաշիր քաղաքի Սարչապետ բնակավայրում Ղարաբաղից բռնի տեղահանված երկու անձանց միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով երիտասարդներից մեկը մահացել է։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՆԳ նախարարությունից՝ մանրամասնելով, որ վեճը բռնկվել է կենցաղային բնույթի հարցերի շուրջ։

Նախարարությունից նաև հայտնեցին, որ հանցագործությունը կատարողի անձը հայտնի է։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել