Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպումը կիրականացվի մեկ վայրում՝ ապրանքների գտնվելու ժամանակավոր պահպանման պահեստի սպասարկման սրահում: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Նոր կարգը նպատակ ունի պարզեցնել և հարմարեցնել քաղաքացիների սպասարկումը։ Նախկինում ֆիզիկական անձին անհրաժեշտ էր մի քանի անգամ այցելել մաքսային պահեստ և սպասարկման սրահ՝ ապրանքների փաստացի ստացման և ձևակերպման համար։
Հիշեցնենք, որ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը, բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքները ձևակերպելու համար, քաղաքացիները նախևառաջ պետք է այցելեն ապրանքների գտնվելու մաքսային պահեստ՝ ուղեկցող փաստաթղթերը բեռնափոխադրողից ստանալու համար, այնուհետև՝ քաղաք Երևան, Ծովակալ Իսակով 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ՝ մաքսային ձևակերպումն իրականացնելու համար։ Այս ամենից հետո քաղաքացիները կրկին պետք է այցելեն մաքսային պահեստ` ապրանքները փաստացի ստանալու համար, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած այլևս տարբեր վայրեր այցելելու անհրաժեշտություն չկա։