Ո՞վ կարող է ընտրել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ
- Ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրը լրացրել են 18 տարին։
Ո՞վ կարող է ընտրել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր քվեարկության օրը 18 տարին լրացած են և գրանցված են տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում։ Մասնավորապես՝
- ՀՀ քաղաքացիները, ովքեր տվյալ համայնքում հաշվառված են առնվազն 6 ամիս։
- ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համայնքում հաշվառվել են՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հիմքով, նույնիսկ եթե չունեն 6 ամսվա հաշվառում։
- Քաղաքացիություն չունեցող անձինք, եթե տվյալ համայնքում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում։
Հավասար իրավունքներ
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:
Ովքե՞ր չեն կարող ընտրել
Ընտրելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր․
- դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ,
- դատապարտված են դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար և դեռ կրում են իրենց պատիժը։
Կարևոր է հիշել․
- Ընտրական իրավունքները պաշտպանված են օրենքով և ապահովում են յուրաքանչյուրի մասնակցությունը պետության և համայնքի կառավարման գործընթացներին։
- Միաժամանակ, օրենսդրությունը սահմանում է սահմանափակումներ՝ ժողովրդավարական գործընթացների թափանցիկությունն ու արդարությունը երաշխավորելու համար։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։