44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։ Այս պատերազմը դարձավ հայոց նորագույն պատմության ամենածանր և շրջադարձային էջերից մեկը։

44-օր տևած պատերազմի հետևանքով, ըստ պաշտոնական հրապարակման՝ Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում զոհվել են 3809  զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

Պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականը։ 2023 թ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։

Այսօր առավոտից մարդիկ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցում Արցախյան երեք պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին։

Iravaban․net-ը այս տարիների ընթացքում ներկայացրել է պատերազմում անմահացած հերոսների մասին պատմող  «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքը։

Փառք, հանուն հայրենիքի ընկած հերոսներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել