Դատաիրավական յուրաքանչյուր բարեփոխում միտված է դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը. Անահիտ Աբրահամյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանը մասնակցել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» եռամյա ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառմանը: Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։
Միջոցառման  նպատակն էր բաց քննարկման միջոցով գործադիր, դատական իշխանությունների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ անդրադառնալ իրականացված աշխատանքների արդյունքներին և ուղենշել ապագա անելիքները։
Պանելային քննարկմանը ԲԴԽ անդամ Անահիտ Աբրահամյանը նշել է, որ արդարադատության համակարգի անկախությունն այն առանցքային օղակն է, որը հնարավորություն է տալիս հետագայում լուրջ ձեռքբերումներ ունենալ դատական համակարգի զարգացման հարցում։ Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես նրան, որ յուրաքանչյուր դատաիրավական բարեփոխում միտված է դատավորների անկախության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների չափելիությանը, հանրության կողմից դրանց ընկալման և կիրառման ուղղությամբ տարվող իրազեկման աշխատանքների շարունակականությանը։
Այս առումով առանձնացվել են դատական համակարգի թվայնացման գործընթացները, հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ համակարգված աշխատանքների անհրաժեշտությունը և իշխանության դատական և գործադիր թևեր-քաղաքացիներ մշակված հաղորդակցման կարևորությունը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն ևԴատական դեպարտամենտը «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» եռամյա ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ իրականացրել են ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր, այդ թվում՝ մշակվել են դատավորների համար նախատեսված ձեռնարկներ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել