Սեպտեմբերի 25-ին անցկացված նիստի ընթացքում կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՌՖԵԻ) հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվում է և միացվում «Հայփոստ» ՓԲԸ-ին։
Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։
Ուժը կորցրած է համարվում «ՌՖԵԻ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան»-ին միացնելու որոշումը :
«Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Հայփոստ» փակ
բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան։