Նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում մասնակցելու է Գլոբալ ատոմային ֆորումին, այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունից։

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ հինգշաբթի օրը Պուտինը Կրեմլում երկկողմ միջազգային հանդիպումների մարաթոն կանցկացնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երկկողմ հանդիպումներ. Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան», — ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրավաբան․net-ը նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:

Փաշինյանից բացի համաժողովին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Միյանմայի Միության Հանրապետության նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ինչպես նաև պատվիրակություններ Իրանից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Նիգերից և մի շարք մասնագիտացված կազմակերպություններից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել