Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում ամրագրված է, որ չափահաս, աշխատունակ զավակները պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողների մասին։
Ի՞նչ է նախատեսում օրենքը
- Եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, ապա ալիմենտի հարցը լուծվում է դատական կարգով։
- Դատարանը որոշում է ալիմենտի չափը՝ որպես կայուն դրամական գումար, յուրաքանչյուր ամիս վճարվող կարգով։
- Ալիմենտի չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ինչպես ծնողների, այնպես էլ զավակների գույքային և ընտանեկան վիճակը։
- Դատարանը կարող է դիտարկել բոլոր չափահաս աշխատունակ զավակների հնարավորությունները, անկախ նրանից՝ պահանջը ներկայացվել է մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ։
Ո՞ր դեպքերում զավակները կարող են ազատվել պարտականությունից
- Եթե դատարանի վճռով հաստատվում է, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։
- Եթե ծնողները զրկված են ծնողական իրավունքներից, ապա զավակները պարտավոր չեն նրանց համար ալիմենտ վճարել։
Այս դրույթը մի կողմից ապահովում է ծնողների սոցիալական պաշտպանությունը, մյուս կողմից՝ սահմանում է արդարացի հավասարակշռություն՝ հաշվի առնելով ծնողների նախկին վարքագիծը և զավակների հնարավորությունները։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։