Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Ինչպես ՄԻՊ գրասենյակից տեղեկանում է Iravaban.net-ը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանությանը, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորմանը, քաղաքացիների ընդունելության կանոնակարգման և իրավական խորհրդատվությունների տրամադրման լավարկմանը և մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հետ կապված հարցերին։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ու հետևողական կյանքի կոչելու կարևորությունը։ Խորհրդակցության ավարտին Պաշտպանը տվել է հանձնարարականներ և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել