Մարտի 7-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստը: Արդարադատության խորհուրդը որոշել է` Արմեն Բեկթաշյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը:
Նշենք, որ ավելի վաղ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն արժանացել էր մարզերի դատարաններից քրեական գործեր քննող «Տարվա լավագույն դատավոր» կոչմանը:
Լուսանկարը` court.am-ի