«Ադրբեջանը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի»․ Ալիևի հայտարարությունը

Ադրբեջանը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։

Այդ երկրի նախագահը ասել է, որ պատմության արյունալի էջերը՝««Խոջալուի ցեղասպանությունից» մինչև մեր քաղաքացիների դեմ այլ վայրագություններ, չպետք է մոռացվեն»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է հզորացնել բանակը, ստեղծել նոր հատուկ նշանակության ուժեր, ձեռք բերել ժամանակակից անօդաչու թռչող սարքեր, հրետանի և մարտական ​​ինքնաթիռներ։

«Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկի հիվանդ գլուխը միտք ունենա Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, ապա կարծում եմ՝ նա կրկին կզղջա դրա համար։ Եվ այսուհետ մենք կապրենք որպես հաղթական ազգ և հաղթական պետություն»,-հայտարարել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել