Էրդողանը՝ Պուտինի և Թրամփի հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում նոր թափ է տվել Ուկրաինայում կոնֆլիկտի լուծման ճանապարհների որոնմանը։

«Ալյասկայում ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև կայացած բանակցությունները նոր շունչ տվեցին ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիների որոնմանը։ Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը և հուսանք, որ այս նոր գործընթացը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու մասնակցությամբ, հիմք կդնի կայուն խաղաղության համար», – գրել է Էրդողանը։

Նա հավելել է, որ «Թուրքիան պատրաստ է ամեն հնարավոր կերպով նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել