Իրանի նախագահը Հայաստանից բացի կայցելի նաև Բելառուս

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստան այցելելուց բացի կմեկնի նաև Բելառուս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Mehr գործակալությունը՝ Իրանի նախագահի խորհրդական Մահդի Սանաեյը տեղեկացել է, որ օգոստոսին 18–ին Իրանի նախագահը երկօրյա այց կունենա Հայաստան և Բելառուս:

Նա ասել է, որ այցի նպատակներից մեկը երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է՝ մասնավորապես՝ գործարար ոլորտում, նաև` փաստաթղթերի ստորագրումը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ երկուշաբթի օրվանից՝ օգոստոսի 18–ից, պլանավորված է Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան: Նա նաև հայտնել էր, որ հաջորդ ամիս Իրանի նախագահը կայցելի Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել