Պատահար ավտոբուսի սրահում

Փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:

Ոստիկանության փոխանցմամբ` պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, թիվ 259 երթուղային ավտոբուսի սրահում Արամայիս Թ.-ն 1965 թ. ծնված Անահիտ Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ և անվանական անցաթուղթ: Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել