ՌԴ Սարատով քաղաքի բնակելի բարձրահարկ շենքում գազի պայթյունի և դրան հաջորդած փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 10-ի։
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից և բժշկական ծառայությունից։
Նշվում է, որ վիրավորները ներկայում ամբուլատոր բուժում են ստանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սարատովում գտնվող 10 հարկանի բազմաբնակարան շենքի բնակարանում տեղի է ունեցել գազ-օդ խառնուրդի պայթյուն՝ առանց հետագա այրման։
Գերատեսչություններից նախնական տեղեկություններով հաղորդվել էր 4 մարդու զոհվելու մասին, այդ թվում՝ 1 երեխայի։