Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները հարկեր են վճարում և հարկային արտոնություններ ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները), հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ` հարկ վճարողներ) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Հետևաբար՝ օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունները (օրենքում օգտագործվում է «ձեռնարկություն» հասկացությունը) հարկվում և հարկային արտոնություններ են ստանում օրենքով սահմանված ընդհանուր կարգով: