Հունիսի 9-ից ամբողջական կասեցում է ուժի մեջ մտնում հետևյալ երկրների քաղաքացիների համար՝ բոլոր ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների տրամադրման առումով՝ սահմանափակ բացառություններով.
Աֆղանստան, Մյանմա (Բիրմա), Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն։
Բացառություններ՝
-
Որոշ դիվանագիտական և պաշտոնական վիզաներ
-
Որոշ անմիջական ազգականների մուտքի վիզաներ (ԱՄՆ քաղաքացիների ամուսիններ, երեխաներ, ծնողներ)
-
ԱՄՆ քաղաքացիների կողմից որդեգրում
-
Իրանում հետապնդվող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներգաղթային վիզաներ
-
Կրկնակի քաղաքացիություն ունեցողներ, եթե օգտագործում են այն երկրի անձնագիր, որի վրա արգելքը չի տարածվում
-
ԱՄՆ կառավարության աշխատակիցների հատուկ ներգաղթային վիզաներ (SIV)
-
Աֆղանստանի հատուկ վիզաներ (Afghan SIV)
-
Միջազգային նշանակության մարզական միջոցառումների մասնակիցներ
-
ԱՄՆ օրինական մշտական բնակիչներ (LPRs)
Մասնակի կասեցում է կիրառվում հետևյալ երկրների քաղաքացիների նկատմամբ՝ միայն որոշ վիզաների համար.
Բուրունդի, Կուբա, Լաոս, Սիեռա Լեոնե, Տոգո, Թուրքմենստան և Վենեսուելա
Կասեցվում է հետևյալ վիզաների տրամադրումը.
-
B-1/B-2 այցելության վիզաներ (բիզնես/զբոսաշրջություն)
-
F, M և J վիզաներ (ուսանողական և փոխանակման ծրագրերի)
-
Բոլոր ներգաղթային վիզաներ՝ նույն սահմանափակ բացառություններով, ինչ վերևում նշված է։
Արտոնյալ դեպքեր.
Պետդեպարտամենտի քարտուղարը կամ նրա ներկայացուցիչը՝ ներքին անվտանգության քարտուղարի հետ համադրությամբ, կարող է որոշել, որ տվյալ անձի մուտքը ԱՄՆ կծառայի ազգային շահերին։ Նմանապես, արդարադատության նախարարն այդպիսի որոշում կարող է կայացնել արդարադատության ոլորտի կարևոր շահերի դեպքում։
Նախագահական հրահանգը տարածվում է միայն այն օտարերկրյա քաղաքացիների վրա, ովքեր.
-
2025թ.-ի հունիսի 9-ի դրությամբ գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, և
-
Չունեն վավեր վիզա այդ օրվա դրությամբ։
Նույնիսկ եթե անձը ԱՄՆ-ից դուրս է, բայց ունի վավեր վիզա մինչև հունիսի 9-ը, ապա նա չի ընկնում հրահանգի տակ։ Հունիսի 9-ից առաջ տրամադրված որևէ վիզա չի չեղարկվել և չի չեղարկվելու այս հրահանգով։