ԱՄՆ լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

Հիմք ընդունելով 2025թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով` ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային և հասարակական անվտանգությունը պահպանելու կարևորությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Հունիսի 9-ից ամբողջական կասեցում է ուժի մեջ մտնում հետևյալ երկրների քաղաքացիների համար՝ բոլոր ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների տրամադրման առումով՝ սահմանափակ բացառություններով.

Աֆղանստան, Մյանմա (Բիրմա), Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն։

Բացառություններ՝

  • Որոշ դիվանագիտական և պաշտոնական վիզաներ

  • Որոշ անմիջական ազգականների մուտքի վիզաներ (ԱՄՆ քաղաքացիների ամուսիններ, երեխաներ, ծնողներ)

  • ԱՄՆ քաղաքացիների կողմից որդեգրում

  • Իրանում հետապնդվող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներգաղթային վիզաներ

  • Կրկնակի քաղաքացիություն ունեցողներ, եթե օգտագործում են այն երկրի անձնագիր, որի վրա արգելքը չի տարածվում

  • ԱՄՆ կառավարության աշխատակիցների հատուկ ներգաղթային վիզաներ (SIV)

  • Աֆղանստանի հատուկ վիզաներ (Afghan SIV)

  • Միջազգային նշանակության մարզական միջոցառումների մասնակիցներ

  • ԱՄՆ օրինական մշտական բնակիչներ (LPRs)

Մասնակի կասեցում է կիրառվում հետևյալ երկրների քաղաքացիների նկատմամբ՝ միայն որոշ վիզաների համար.

Բուրունդի, Կուբա, Լաոս, Սիեռա Լեոնե, Տոգո, Թուրքմենստան և Վենեսուելա

Կասեցվում է հետևյալ վիզաների տրամադրումը.

  • B-1/B-2 այցելության վիզաներ (բիզնես/զբոսաշրջություն)

  • F, M և J վիզաներ (ուսանողական և փոխանակման ծրագրերի)

  • Բոլոր ներգաղթային վիզաներ՝ նույն սահմանափակ բացառություններով, ինչ վերևում նշված է։

Արտոնյալ դեպքեր.

Պետդեպարտամենտի քարտուղարը կամ նրա ներկայացուցիչը՝ ներքին անվտանգության քարտուղարի հետ համադրությամբ, կարող է որոշել, որ տվյալ անձի մուտքը ԱՄՆ կծառայի ազգային շահերին։ Նմանապես, արդարադատության նախարարն այդպիսի որոշում կարող է կայացնել արդարադատության ոլորտի կարևոր շահերի դեպքում։

Նախագահական հրահանգը տարածվում է միայն այն օտարերկրյա քաղաքացիների վրա, ովքեր.

  • 2025թ.-ի հունիսի 9-ի դրությամբ գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, և

  • Չունեն վավեր վիզա այդ օրվա դրությամբ։

Նույնիսկ եթե անձը ԱՄՆ-ից դուրս է, բայց ունի վավեր վիզա մինչև հունիսի 9-ը, ապա նա չի ընկնում հրահանգի տակ։ Հունիսի 9-ից առաջ տրամադրված որևէ վիզա չի չեղարկվել և չի չեղարկվելու այս հրահանգով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել