Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Արտակ Զեյնալյանը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավորի և Արդարադատության նախարարի պաշտոնը։ Նա այսօր վայր է դրել Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի մանդատը։
ԱԺ-ն հիմա քննարկում է այդ պաշտոնում Արտակ Զեյնալյանի ընտրության հարցը։
«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում և կանգնել օրենսդիր մարմնի առջև և ժողովրդի առջև։ Ցանկացած պետական մարմին մշտապես տեղ ունի կատարելագործման և բարելավման։ Սահմանադրական արդարադատության նպատակը Սահմանադրության գերակայության ապահովումն է ու անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։
․․Սահմանադրական արդարադատությունը չպետք է ընկալվի որպես քաղաքական մրցակիցների նկատմամբ թշնամական ակտ և հակառակը։ Իրավունքի պաշտպանությունը ՍԴ-ում պետք է ընդունվի որպես գործնական, գիտական, գիտագործնական պրոցես»։
Մանրամասները՝ տեսանյութում։