Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը, ովքեր խախտել են Մայր Տաճարի խորանի առաջ ստանձնած իրենց ուխտը և ստորագրած ուխտագիրը, որևէ գերակայություն չեն կարող ունենալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսանացյալ քահանաների նկատմամբ, ովքեր ազնիվ են Աստծո և իրենց հոտի առաջ ու առաքինի՝ իրենց ծառայության մեջ։ Կ․ Ներսիսյանն ու Ս․ Խաչատրյանը արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին»։