Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը, ովքեր խախտել են Մայր Տաճարի խորանի առաջ ստանձնած իրենց ուխտը և ստորագրած ուխտագիրը, որևէ գերակայություն չեն կարող ունենալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսանացյալ քահանաների նկատմամբ, ովքեր ազնիվ են Աստծո և իրենց հոտի առաջ ու առաքինի՝ իրենց ծառայության մեջ։ Կ․ Ներսիսյանն ու Ս․ Խաչատրյանը արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել