Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել։
«Սկզբում բանակցությունները տեղի են ունեցել դեմ առ դեմ ձևաչափով։ Դրանք տևել են նախատեսվածից զգալիորեն ավելի երկար»,-նշել է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։