Մատվիենկո-Փաշինյան հանդիպումը նախատեսվածից ավելի երկար է տևել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։  Հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի  մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել։

«Սկզբում բանակցությունները տեղի են ունեցել դեմ առ դեմ ձևաչափով։ Դրանք տևել են նախատեսվածից զգալիորեն ավելի երկար»,-նշել է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել