ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 383.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.1 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.91 դրամ (նվազել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 519.04 դրամ (աճել է 0.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89 դրամ (աճել է 0.02 դրամով):