«Ավելացվում է հանրային պաշտպանի գրասենյակի բեռը, սակայն պետությունը բավարար միջոցներ չի տրամադրում դրա դիմաց»․ փաստաբան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրային պաշտպանության խնդիրը շարունակում է արդիական մնալ, ու տարիներ շարունակ հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունն ավելանում է. Iravaban.net-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը խոսել է խնդրի մասին՝ անդրադառնալով նաև դատաիրավական ռազմավարությամբ սահմանված գործողությունների ծրագրին։

«Ավելացվում է հանրային պաշտպանի գրասենյակի բեռը, սակայն պետությունը բավարար միջոցներ չի տրամադրում դրա դիմաց, ու սա գնալով ավելի է ծանրացնում իրավիճակը։

Դատական և իրավական բարփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությամբ ունենք մի քանի ամրագրումներ թե՛ pro bono հարթակի, թե՛ հանրային պաշտպանության վերաբերյալ, որոնք միտված են հենց այդ ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն, մինչդեռ գործնականում իրավիճակը ավելի վատ է»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ 2024 թվականին հանրային պաշտպանության գործերի քանակը հասել է 23 հազարի, նույնիսկ դրանից ավել, այսինքն՝ կրկնակի ավելացել են գործերի քանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։

Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել