Դադարեցվել են վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանի լիազորությունները

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 12-ի որոշմամբ՝ դադարեցվել են վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանի լիազորությունները։

Լիազորությունների դադարեցման պատճառը դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատը կամ հիվանդությունն է, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը:

«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի 17.04.2025 թվականի գրությունը, «Տիգրան Մեծ» ՓԲ ընկերության տնօրենի 06.05.2025 թվականի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. 2025 թվականի մայիսի 13-ից դադարեցնել Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Ռոբերտի Առաքելյանի լիազորությունները»,-նշված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել