ԱԺ այսօրվա նիստին պատգամավոր Արսեն Թորոսյանը հարց ուղղեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, որը վերաբերում էր մամուլում հրապարակված այն տեղեկությանը, ըստ որի՝ մի քանի օր առաջ ապօրինի վարձրատրություն ստանալու կասկածանքով բժիշկ է կալանավորվել։
Նա հետաքրքրվեց՝ ինչու է հենց կալանքի միջնորդություն ներկայացվել, ինչու օրինակ պաշտոնի կասեցում, փաստաթղթերի բռնագրավում, նաև տնային կալանք։
Հակակոռուպցիոն կոմտիեի նախագահ Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Ունենք հանցանքի մասին հաղորդում ներկայացրած անձ, ով նշված հաղորդմամբ հայտնել է՝ բժշկի կողմից իրենից պահանջվել է ապօրինի վարձատրություն վիրահատության դիմաց, մյուս մասով քննություն է կատարվում, նախաքննության շրջանակներում այդ թվում նաև Ձեր կողմից նշված վարկածը պարտադիր քննության առարկա կդառնա։ Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա դա կիրառելիս նախաքննական մարմինը չի կարող առաջնորդվել միայն տվյալ հոդվածի սանկցիայով, միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը գնահատում է այդ պահին տվյալ վարույթին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները»։
Մանրամանսերը՝ տեսանյութում։