«Այո, պետք է մեղադրեն, իրավունք ունեն երևի, ես չգիտեմ»․ Տիգրան Մանսուրյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ես մեծագույն խոնարհությամբ գալիս եմ՝ իմ գլուխը հակելու այս կրակարանին՝ նկատի ունենալով մեր զոհերի հիշատակը, որոնց եկեղեցին սրբադասեց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

«Մի մասը նաև իմ ընտանիքն է, քանի որ իմ ծնողները կոտորածից փրկված երկու զավակներ են, ովքեր մեծացել են որբանոցում»,-նշեց նա։

Լրագրողի այն հարցմանը, թե ինչու այս օրերին մտավորականությունը հայտարարությամբ հանդես չի գալիս, Տիգրան Մանսուրյան ասաց, որ ինքը չգիտի, թե ով ինչ է անում, ինքն ապրում է միայնակ, մեկուսացած։

«Կին չունեմ, երեխաներս այստեղ չեն, չգիտեմ, թե ինչ են անում մտավորականները, ես տանից դուրս չեմ գալիս, բալիկ։ Չեք հասկանում, ես չեմ ուզում խոսել այս մասին։ Այո, պետք է մեղադրեն, իրավունք ունեն երևի, ես չգիտեմ, եթե հնարավոր լիներ՝ ուրիշ տեսակ կապրեի։ Ես տանից դուրս չեմ գալիս, ես իմ գործ եմ անում։ Շուտով համերգ պետք է լինի, ամբողջ երաժշտությունը ես եմ գրել։ Լավագույնը, որ կարող էի անել, սա է»,-նշեց մաեստրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել