Հարգելի երևանցինե´ր, երբե´ք ու ոչ մի պարագայում թույլ չպետք է տալ, որ ԿԳՄՍ-ն մետրոյի Երիտասարդական կայանը փորձի անվանափոխել Ավետիք Իսահակյանի անունով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
«ԿԳՄՍ-ն Իսահակյանին պատվի արժանացնելու օրակարգ չունի, այլ Իսահակյանին թրաֆիքինգի ենթարկելով ցանկանում է Երևանի սիմվոլիկ քարտեզից դուրս հանել բուհերի ու ուսանողության հետ որևէ կապ ու ընդհանրություն ունեցող տեղանունը՝ որպես նախերգանք խոշորամասշտաբ կոռուպցիոն մի ծրագրի, որի անունն է Սնուփ Դոգի անվան «Ակադեմիական քաղաք»:
Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը»։