Ավտովթար Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 21-ին, ժամը 14:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Ոստան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Nissan Rogue և Nissan Tiida մակնիշների ավտոմեքենաները․ առկա է գազի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և 7 ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել