Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց – Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը, ինչպես նաև Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա – Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել