Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) և Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:

Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել