Ջրանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում՝ 17։00-ից

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 26-ին ժամը 17:00-20:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան թաղ. 1-13 փողոցների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 26-ին 17:00-20:00 կդադարեցվի Լոռու մարզի ք.Վանաձոր Գր.Լուսավորչի, Մ.Խորենացու, Հ.Թումանյան, Մոսկովյան փողոցների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 26-ին 17:00-22:00 կդադարեցվի Արմավիրի մարզի ք.Էջմիածին Չարենց թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել