Վթարային ջրանջատում՝ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 26-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Գերցեն, Բուսաբանական, Մ.Էմինեսկու, Մ.Էմինեսկու 1-2 , Ծարավ Աղբյուր փողոցների և Ռուբինյանց 1 նրբանցքի ջրամատակարարումը:

Մարտի 26-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Ֆիզկուլտուրնիկների, Ս.Մերգելյան /Այգեստանի 5, Թ.Ավդալբեգյան /Այգեստանի 4, Գ. Չուբարյան /Այգեստանի 3, Շարա Տալյան փողոցների ջրամատակարարումը:

Մարտի 26-ին 09:30-15:00 կդադարեցվի ք.Եղեգնաձոր Գր.Նարեկացու, Միկոյան, Մոմիկ, Պ.Սևակ, Զորավար Վարդան, Չալաբյան փողոցների ջրամատակարարումը:

Մարտի 26-ին 10:00-21:00 կդադարեցվի Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն, Լիճք գյուղերի ջրամատակարարումը:

Մարտի 26-ին 09:45-16:00 կդադարեցվի Վանաձոր քաղաքի Րաֆֆու, Սանկտ Պետերբուրգ փողոցների, Ներսիսյան թաղ. 1-15 շենքերի ջրամատակարարումը:

Մարտի 26-ին 11:00-18:00 կդադարեցվի Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի ջրամատակարարումը:

Մարտի 26-ին 12:00-17:00 կդադարեցվի Վանաձոր քաղաքի Ավ.Իսահակյան, Շինարարներ, Ուսանողական, Աղայան փողոցների և Ավ.Իսահակյան 1-3 նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել