Բալային համակարգի վերաբերյալ փոփոխությունները ընդունվեցին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ կողմ 65, դեմ 0, ձեռնպահ 30 ձայների հարաբերակցությամբ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը և Արմեն Խաչատրյանը:
Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ տարվա ընթացքում վարորդները 9 միավորի փոխարեն կունենան 13-ը:
Հիմնական զեկուցող, համահեղինակ Արմեն Խաչատրյանի խոսքով առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկ է ներկայացրել պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն ընդունվել է: Առաջարկը վերաբերել է հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելուն եւ լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտմանը: