Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանի համեստ հայտարարագիրը

Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող, քաղաքի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այն ներկայացրել է մարտի 11-ին՝ 2024-ի մարտի 1-ից 2025-ի մարտի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար։

Հանձնաժողովին հայտնել է, որ ամուսնացած է, աշխատում է Գյումրու ավագանիում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Մալխասյանը ներկայացրել է հետևյալ անշարժ գույքը՝

  • Բնակելի տուն՝ Գյումրիում։

Շարժական գույք ներկայացված չէ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Կարեն Մալխասյանի դրամական միջոցների չափը կազմել է 4,825,000 դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել