Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող, քաղաքի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այն ներկայացրել է մարտի 11-ին՝ 2024-ի մարտի 1-ից 2025-ի մարտի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար։
Հանձնաժողովին հայտնել է, որ ամուսնացած է, աշխատում է Գյումրու ավագանիում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Մալխասյանը ներկայացրել է հետևյալ անշարժ գույքը՝
- Բնակելի տուն՝ Գյումրիում։
Շարժական գույք ներկայացված չէ։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Կարեն Մալխասյանի դրամական միջոցների չափը կազմել է 4,825,000 դրամ։