ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 393.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.62 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.06 դրամ (աճել է 0.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.89 դրամ (նվազել է 0.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.53 դրամ (նվազել է 0.04 դրամով):