Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 6-ին հրաման է ստորագրել, որով Վարազդատ Սուքիասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով։
Հրամանում ասվում է․
«Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարազդատ Սուքիասյանին նշանակել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ՝ 3 տարի ժամկետով»։