Վարազդատ Սուքիասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 6-ին հրաման է ստորագրել, որով Վարազդատ Սուքիասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով։

Հրամանում ասվում է․

«Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարազդատ Սուքիասյանին նշանակել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ՝ 3 տարի ժամկետով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել