Ջրվեժ գյուղի (Կոտայքի մարզ) միջնակարգ դպրոցից այսօր առավոտյան, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Այս մասին Iravaban.net-ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ըստ տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, որը 3-րդ հարկում գտնվող դասաաններից մեկի պատուհանից ընկել է:
Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: