Նորածիններին ավելի հաճախ տրվող 50 անունների ցանկը՝ 2024-ին

Հայաստանում նախորդ տարի նորածիններին ամենաշատը տվել են Դավիթ և Նարե անունները։ Չնայած առաջատարները նույնն են, ինչ 2023-ին, սակայն ցանկում փոխատեղումներ են եղել։

Iravaban.net-ը հայտնում է, որ 2024 թվականին ծնվել է 16 հազար 34 աղջիկ, 17 հազար 341 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անուններն են, ըստ հերթականության, Նարե (627), Լուսե (563), Արփի (541), Մարիա (486), Եվա (361) անունները: Տղաներին ամենաշատը տրված անուններն են՝ Դավիթ (1165), Նարեկ (835), Հայկ (624), Արեգ (558), Մարկ (558)։

Նշենք, որ 2023-ի հետ համեմատած, 2024-ին ավելի քիչ երեխա է ծնվել։ Հայաստանում 2023 թվականին ծնվել է 17 հազար 213 աղջիկ, 19 հազար 52 տղա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել