ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայման վերաբերյալ նախագիծը։
Խաղադրույք ձեռք բերելու իրավունքի գործող տուրքն առաջարկվում է բարձրացնել կրկնակի: Այս պահին վիճակախաղերի համար գործող տուրքը 0,1 տոկոս է կազմում խաղադրույքի ծավալի նկատմամբ, իսկ շահումով խաղերի դեպքում՝ 0,175 տոկոս: Վիճակախաղերի համար այն կսահմանվի 0,2 տոկոս, իսկ ինտերնետ շահումով խաղերի համար` 0,35 տոկոս:
«Գործադիրի ղեկավարը նաև առաջարկել է պրոգրեսիվ աճ սահմանել այս տուրքի բարձրացման համար՝ մինչև խաղային օպերատորի գործարկվելը: Այս մասով Ֆինանսների նախարարությունն արդեն ձեւակերպել է նախաձեռնության առաջարկի տարբերակը: Սահմանվում է, որ ապրիլի մեկից տուրքը պետք է բարձրացվի երկու անգամ: 2026 թվականի հունվարի մեկին, եթե չունենանք խաղային օպերատոր, ապա տուրքը եւս մեկ անգամ կբարձրացվի այն չափով, որքան հիմա է բարձրանում»,- ավելի վաղ հայտարարել է նախագծի հեղինակ պատգամավոր Հայկ Սարգսյանը։
