Միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 2024 թվականին ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ։ Այժմ տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության տվյալները հավաքագրվում են ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղակայված և առցանց աշխատող 14 հաշվեկետերում։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցները կատարում են տեղակայված հաշվիչների կարգաբերում և տվյալների հավաքագրում։ Ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվության տվյալները հավաքագրվում են նաև շարժական հաշվիչների միջոցով։

Հավաքագրված տվյալները վերլուծվում և Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել